Մակրոտնտեսական չափանիշները, որոնք դրվում են Հայաստանի պետբյուջեի հիմքում, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո շատ փոփոխությունների չեն ենթարկվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Թիմուր Սուլեյմանովը:
Նա նշեց, որ ԵՏՄ-ի մակրոտնտեսական հիմնական չափանիշները կրկնում են Մաաստրիխտյան չափանիշներին. պետական պարտքը չպետք է գերազանցի 50%-ը, իսկ բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 3%-ը: Բացի այդ, համաձայնեցվում է պետբյուջեում ներառվող դոլարի հանդեպ ազգային արժույթի փոխարժեքը:
Եվ վերջապես, Ռուսաստանի եւ Ղազախստանի պարագայում համաձայնեցվում են նավթի գների կանխատեսումները (հասկանալի պատճառներով՝ դա Հայաստանին չի վերաբերում):
«ԵՏՀ-ն ազգային բյուջեների կազմմանն ուղղակիորեն չի միջամտում»,- ընդգծեց Սուլեյմանովը:





























