Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյխուն Մամեդովի անունով` 16-ամյա մարզիկ, Եվրոպայի սամբոյի չեմպիոն Միխայիլ Օրուջեւի մահվան կապակցությամբ:
Հիշեցնենք, որ Օրուջեւը խեղդվել էր Վրաստանի Դմանիսի շրջանում, ուր անց էին կացվում Վրաց-ադրբեջանական բարեկամության օրեր:
Պաշտոնական արարողությունից հետո, մի քանի տղաներով ուղեւորվել են մերձակայքում գտնվող լիճ եւ որոշել լողալով անցնել մյուս ափը, ինչը, ցավոք, Օրուջեւին չի հաջողվել:
«Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ցավակցում է Միխայիլի հարազատներին, ընկերներին, Ադրբեջանի սամբոյի հավաքականի մարզիկներին, մարզիչներին եւ մարզական հասարակայնությանը»,- նշված է հեռագրում:




























