Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող «Օջախ» շինանյութի խանութից դիմակավոր անձինք հափշտակել են փոխանակման կետի մետաղյա չհրկիզվող պահարանները:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, հուլիսի 23-ին ժամը 05.15-ին, դիմակավոր 4 անձ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով խանութի մուտքի դուռը` մտել են ներս, դանակով սպառնացել պահակ Գեորգի Մ.-ին եւ հափշտակել խանութում գտնվող տարադրամի փոխանակման կետի մետաղյա չհրկիզվող պահարանները:
Հանցագործները դիմել են փախուստի: Կատարվում է նախաքննություն:




























