Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 3-ին, ժամը 12.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Մարատ Հ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. ապրիլի 8-ից ՌԴ ՆԳՆ Տրանսպորտային վարչության Կենտրոնական դաշնային շրջանի Լենինգրադսկայա գծային բաժնի կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: