ՀՀ դրամի փոխարժեքը աստիճանաբար մոտենում է 1դոլար/370 նիշին, չնայած վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ կտրուկ տատանումներ չեն լինի։ Այսօր ֆոնդային բորսայում դոլարի համար վճարել են ընդհուպ 369,75 դրամ, սակայն միջին փոխարժեքը կազմել է 369,18, առքուվաճառքի ծավալը՝ 1,5 մլն դոլար։
ՀՀ Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ անցյալ շաբաթ եւս ԿԲ-ն արտարժութային շուկայում ինտերվենցիա չի իրականացրել։ ՝ ինչ ԿԲ-ն ձեռնպահ է մնում բորսայական գործարքների միջոցով փոխարժեքի վրա ներազդելու քաղաքականությունից։




























