Ապրիլի 5-ին, ժամը 19:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դժվարանցանելի է միայն Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Աղբյուրի համաձայն, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:





























