Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցին տոնում է ս. Աստվածածնի ավետման տոնը:

Տոնի առթիվ բոլոր եկեղեցիներում ժամը 10։30-ին, մատուցվելու է սուրբ պատարագ: Հավարտ սուրբ պատարագի կատարվելու է մայրերի օրհնության կարգ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են, թե ժամը 11-ին՝ հընթացս պատարագի, Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ առաջնորդանիստ սուրբ Սարգիս եկեղեցում կկատարվի մայրության բերկրանքը վայելող կանանց օրհնության կարգ: