Հակառակորդն այսօր՝ ապրիլի 6-ի առավոտյան կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի խաղողի այգիներում աշխատող գյուղացիների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:
«Գյուղացիները հիմա աշխատում են խաղողի այգիներում, այսօր առավոտ կրակեցին խաղողի այգիների ուղղությամբ, մերոնք պատասխանեցին, ինչից հետո իրենք կրակոցները դադարեցրին: Ժողովուրդը շարունակեց աշխատելը, հետո կեսօրին նորից կրակեցին, դրանից հետո մարդիկ դաշտից գնացին տուն»,- պատմեց գյուղապետը` նշելով, որ հակառակորդի դիպուկահարը կրակել է մարդկանց եւ ավտոմեքենաների ուղղությամբ, բարեբախտաբար, տուժողներ չկան:
Գյուղապետը նշեց, որ չնայած կրակոցներին` գյուղացիների մոտ խուճապ չկա:





























