Ապրիլի 8-ին նշվում է Գնչուների միջազգային օրը (International Roma (Gypsy): Այն հիմնադրվել է Գնչուների առաջին համաշխարհային կոնգրեսի ժամանակ, որը կայացել է 1971 թվականի ապրիլի 8-ին, Լոնդոնում, եւ որին մասնակցել են գնչուներ 30 երկրներից: Այդ ժամանակ նաեւ ազգային խորհրդանիշեր են ընդունվել՝ դրոշ եւ օրհներգ, որն աշխարհի գնչուներին թույլ է տվել իրենց մեկ միասնական ազատ ժողովուրդ ճանաչել:

Ենթադրվում է, որ գնչուների մասին առաջին հիշատակումներն արվել են 1501 թվականին, երբ գնչուների առաջնորդ Վասիլը պատվոգիր է ստացել լիտվացի իշխան Ալեքսանդր Կազիմիրովիչից:

Ըստ Calend-ի, այսօր ամբողջ աշխարհում 8-10 մլն գնչու է ապրում: Նրանց բնակության աշխարհագրությունը ներառում է ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային կիսագունդը. Ալբանիա, Ռումինիա, Մոլդովա, Խորվաթիա, Արգենտինա, Բելառուս, Կանադա, Բրազիլիա, Ռուսաստան եւ այլ երկրներ: