ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում պայթեցման աշխատանքները բարեհաջող ավարտվել են:
Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ճանապարհի երթեւեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:
Այդ հատվածում շուրջ 30 րոպեով երթեւեկությունը կդադարեցվի տրանսպորտային բոլոր միջոցների համար:





























