«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված,  ս. թ. ապրիլի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Մալաթիայի փող. 50-ից-88 զույգ համարների, Սեբաստիայի 125, 127, 141/1, 141/2, 141/3, 141/4, 141/5 համարների,  «Մալաթիա Մոլ»,   «Երեւան Սիթի» առեւտրի կենտրոնների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: