Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում մեծ քանակով կեղծ արժոյթ իրացնելու կասկածանքով մեկ մարդ է ձերբակալվել:
Գերատեսչության տվյալներով, քննությունը պարզել է, որ կասկածյալը իրացման նպատակով Վրաստան է բերել մեծ քանակությամբ կեղծ թուրքական լիրա, որոնք, արդյունքում իրացրել է Վրաստանի եւ օտարերկրյա քաղաքացիների, հաղորդում է «Վրաստան On-line»-ը:
Կալանավորվածին սպառնում է 4-7 տարվա ազատազրկում:





























