Որպես ապրիլյոթյան եւս մի ինքնատիպ նվեր մայրաքաղաքի կանանց ու աղջիկներին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն հաճելի ավանդույթ է դարձել հենց Մայրության եւ գեղեցկության օրը վերագործարկել մայրաքաղաքի շատրվանները:

Շառլ Ազնավուրի անվան հրապարակի շատրվանի վերագործարկման առիթով մի խումբ երիտասարդներ Էրեբունի - Երեւան երգի հնչյունների ներքո ֆլեշմոբ են կազմակերպել: Շնորհակալություն հայտնելով քաղաքի առօրյան լիարժեք տոնի վերածելու՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությունների համար՝ մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը նշել են, որ հյուրընկալ Երեւանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից: