«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 9-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Տիգրան Մեծի պող. 59-ից բարձր կենտ եւ 46-ից բարձր զույգ համարների, Տիգրան Մեծի պող. նրբանցքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: