Գիտնականները հայտարարել են, որ ընտանիքում ստացած սթրեսի արդյունքում մինչեւ 18 տարեկան դեռահասները ճարպակալման ամենամեծ վտանգին են ենթարկվում:
Մասնագետները 1975-1990 թվականներին ԱՄՆ-ում ծնված 4700 դեռահասի տվյալներ են ուսումնասիրել: Նրանք փորձել են հասկանալ երեխաների մոտ ավելորդ քաշի առաջացման պատճառները, միաժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել նրանց ընտանիքներում տիրող իրավիճակին: Արդյունքում մասնագետները սթրես առաջացնող երեք պատճառ են հայտնաբերել, որոնք մինչեւ 18 տարեկանների մոտ ճարպակալում են առաջացնում:
Ըստ Gazeta-ի, հետազոտողները պնդում են, որ աղջիկներն ավելորդ քաշ են հավաքում ծնողների ամուսնալուծության պատճառով առաջացող սթրեսի հետեւանքով: Իսկ տղաների օրգանիզմի վրա բացասաբար է անդրադառնում մայրերի առողջական վիճակը:
Գիտնականների համոզմամբ, այս եզրահանգումները կօգնեն համալիր մոտեցում մշակել մանկական ճարպակալման դեմ պայքարի համար:





























