Գիտնականները նոր մանրամասներ են պարզել քվորումի զգացողության՝ մոլեկուլյար ազդանշանների օգնությամբ իրենց գործողությունները համակարգելու մանրէների ունակության մասին, եւ հայտարարել, որ միմյանց միջեւ միկրոօրգանիզմների շփումն ավելի բարդ է, քան նախկինում էր համարվում:
Հետազոտողներն ուսումնասիրել են երկու սպիտակուցների փոխգործակցությունը, որոնք Bacillus subtilis մանրէներն օգտագործում են շփման համար:
Gazeta-ի փոխանցմամբ, գիտնականները հայտարարել են, որ քվորումի զգացողությունն օգտագործվում է, որպեսզի տարբեր մանրէների խմբերը տիրոջ մասին տեղեկություններ փոխանակեն, ինչպես նաեւ այլ տեսակի մանրէներին խանգարեն զարգանալ եւ զբաղեցնել կենսական տարածությունը:
Հետազոտողները վստահ են, որ իրենց բացահայտումը բժիշկներին կօգնի ինֆեկցիոն հիվանդությունների բուժման նոր մեթոդներ մշակել:





























