Ավստրալիայում քաղցած պիթոնը խեղդվել է կատու ուտելիս եւ սատկել: Այս մասին գրում է The Cairns Post-ը:

Քլիֆթոն Բիչի բնակիչ Ֆրենսիս Բեքվիսը կիրակի սկսել է փնտրել իր 16 տարեկան կատվին: Բակ դուրս գալով՝ ավստրալացին թփերից եկող տհաճ հոտ է զգացել, որտեղ, ինչպես պարզվել է, սատկած պիթոնն է եղել: Օձի երկարությունը 3.5 մետրի է հասել:

Ըստ Gazeta-ի, Բեքվիսը պիթոնին դուրս է բերել թփերից, եւ սողունի մաշկը բացվել է: Ավստրալացին օձի մեջ իր կատվի մնացորդներն է հայտնաբերել: Ամենայն հավանականությամբ, սողունը կատվին ուտելիս խեղդվել է: