Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են:
Մասնավորապես, 2015 թվականի ապրիլի 13-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
- Արարատի մարզի Գեղանիստ համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Արարատի մարզի Խաչփար համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
- Լոռու մարզի Հաղարծին համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























