Մոտ 20 մլն տարի առաջ հոտը առանցքային նշանակություն է ունեցել սեքսուալ զուգընկերոջը գրավելու համար, իսկ միամուսնության (մոնոգամ) մասին խոսք ընդհանրապես չի գնացել: Սակայն էվոլյուցիայի ընթացքում հոտերի հանդեպ զգայունակությունը զգալիորեն նվազել է, ուստի հնարավոր են դարձել միամուսնությունները:
Ավստրալացի մարդաբան Մայքլ Ստոդարտն իր «Ադամի քիթը եւ մարդկության առաջացումը» անվանումը կրող աշխատության մեջ նշել է, որ էվոլյուցիան թույլ է տվել մարդու քթին չընկալել բազմաթիվ մարդկանց ֆերոմոնները, ինչը հնարավորություն է տվել, որ հարաբերությունները մոնոգամ դառնան: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդու նախնիները սկսել են ապրել կոլեկտիվներում: Այդ ժամանակ հոտն այլեւս այդքան ուժեղ կապված չի եղել սեքսուալ ցանկությունների հետ, հաղորդում է Planet-today-ը:
Ստոդարտը վստահ է, որ քիթը ուղղակիորեն կապված է ուղեղի այն հատվածների հետ, որոնք պատասխանատու են ռացիոնալ որոշումների համար:





























