Ուկրաինայի Դոնեցկի մարզում մալայզիական Boeing MH17 օդանավի աղետի պատճառները հետաքննող հոլանդական հանձնաժողովը 569 փաստաթուղթ է հրապարակել, հաղորդում է RTL Nieuws գործակալությունը:

Եւս 147 փաստաթղթեր դեռեւս չեն հրապարակվել:

Ավիաաղետի փաստաթղթերի հրապարակումը նախատեսված է տեղեկատվության ազատության մասին օրենքով, պարզաբանել է Նիդերլանդների անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով պատասխանատու Դիք Սքոֆը, հաղորդում է Gazeta-ն:

Հրապարակված փաստաթղթերում թաքցված են անուններն ու հեռախոսահամարները: