Թուրքիայի դատախազությունը Cumhuriyet թերթի 2 լրագրողների մեղադրանք է ներկայացրել ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարների արտատպման համար։ Այս մասին գրում է Cumhuriyet պարբերականի կայքը։

«Թերթում հրապարակված ծաղրանկարները հրապարակայնորեն ստորացնում են կրոնական արժեքները»,- ասված է Ստամբուլի դատախազության հայտարարության մեջ։

Մեղադրական եզրակացության մեջ պահանջվում է լրագրողներին 4.5 տարվա ազատազրկման դատապարտել, գրում է Gazeta-ն։

Cumhuriyet աշխարհիկ թերթը առաջինն 5 պարբերականներից մեկն էր, որոնք Փարիզում հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հրապարակել էին Charlie Hebdo-ի ծաղրանկարները՝ իր համերաշխությունը հայտնելով ֆրանսիացի լրագրողներին։