Տավուշի մարզում երկօրյա այցի շրջանակներում, այսօր՝ ապրիլի 9-ին, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում:
Խորհրդակցությանը մասնակցում էին Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը, ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն Սերգեյ Ազարյանը, ՊՆ գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը եւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Քննարկվել են սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման եւ քաղպաշտպանության հիմնախնդիրներն ու դրանց լուծման եղանակները:
Հանդիպումից հետո նախարար Երիցյանը կայցելի Տավուշի մարզի Չինար, Մովսես, Վ. Կ. Աղբյուր, Ն. Կ. Աղբյուր եւ Այգեպար սահմանամերձ գյուղեր՝ իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար:





























