Հյուսիսային Չարլսթոնում 50-ամյա աֆրոամերիկացուն սպանած ամերիկացի ոստիկան Մայքլ Սլեջերը հեռացվել է իրավապահ մարմիններից։ Նա ձերբակալվել է եւ կանգնելու է դատարանի առջեւ։ Ուոլթեր Սքոթը փորձել է փախչել ոստիկանից, սակայն նա հասել է տղամարդուն, հետո քաշքշուկ է սկսվել, եւ ինչպես պնդում է ոստիկանը, տղամարդը խլել է իր էլեկտրաշոկերը, այդ պատճառով էլ նա կրակ է արձակել՝  վախենալով իր կյանքի համար։

Սակայն պատահական անցորդը նկարահանել էր միջադեպը, եւ տեսանյութում երեւում է, որ անզեն Սքոթը փորձում է փախչել ոստիկանից, երբ նա 8 անգամ կրակում է նրան մեջքից։

Երբ տղամարդը վայր էր ընկել, Սլեջերը մոտեցել էր նրան ու ձեռնաշղթա հագցրել։ Հետո վերադարձել էր այնտեղ, որտեղից կրակել էր եւ ինչ-որ սեւ իր նետել Սքոթի ուղղությամբ։