ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն, ապրիլի 8-ին, չծխող դատապարտյալների եւ կալանավորված անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ սահմանելու մասին հրաման է ստորագրել:

ԱՆ ՔԿՎ մամուլի կենտրոնից հայտնում են, որ այդ հրամանի համաձայն քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված իրավական սահմանափակումների բացակայության պարագայում կալանավորված անձանց կամ դատապարտյալների ըստ խցերի (կացարանների) տեղաբաշխման գործողությունները հնարավորինս պետք է կազմակերպել այնպես, որ նվազագույնի հասցվեն չծխող անձանց ծխողների հետ միեւնույն խցում (կացարանում) պահելու դեպքերը: