Գերմանիայում փրկել են Սիմբա անունով կատվին, որը պատահաբար 27 օր լոգարանում փակված է մնացել: Այս մասին գրում է TheLocal.de-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մեքենհայմում: Կատվի տիրուհին՝ Հելգա Հենկելը պատմել է, որ կենդանին կորել է մարտի 8-ին: Նա ոչ միայն հայտարարություն է տարածել անհետացման մասին, այլեւ գիշերները ջահերով շրջել է՝ կատվի փայլող աչքերը տեսնելու համար:
Ըստ Gazeta-ի, Հենկելի հարեւանուհին պատահաբար լսել է, որ վերջերս վերանորոգված իր լոգարանում ձայներ են լսվում: Դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնք էլ ազատագրել են կենդանուն:
Տիրուհու խոսքով, Սիմբան դեռեւս լավ չի զգում, սակայն սկսել է քաշ հավաքել:





























