Գիտնականները պարզել են, որ ԱՄՆ-ի յուրաքանչյուր 9-րդ բնակիչ կյանքում գոնե մեկ անգամ զայրույթի պահին հրազեն է օգտագործել: Ամերիկյան օրենսդրությունն արգելում է զենք պահել հոգեկան խանգարում ունեցող մարդկանց:

Ամեն դեպքում, հրազենի օգտագործումը բավական մեծ խնդիրներ է ստեղծում: Այսպես, 2012 թվականին հրազենի օգնությամբ վեճեր լուծելու արդյունքում ավելի քան 59 հազար մարդ է վիրավորվել, իսկ 11.622 հոգի՝ վիրավորվել:

Ըստ Gazeta-ի, մասնագետների հետազոտությանը 5.563 ամերիկացի է մասնակցել, որոնց հետ անհատական զրույց է անցկացվել: Հարցվածների 9%-ը խոստովանել է, որ վեճի ընթացքում շուտ է բռնկվում եւ հակված է գործողությունների, որոնց ընթացքում հրազեն է օգտագործում: 1.5%-ն էլ նշել է, որ զայրույթի նոպաներ է ունենում եւ զենք վերցնելով՝ փողոց է դուրս գալիս:

Մասնագետների կարծիքով, իրենց աշխատանքի արդյունքները վկայում են, որ ԱՄՆ կառավարությունը պետք է վերանայի հրազեն ունենալու բնակչության իրավունքի սահմանափակումների մասին օրենսդրությունը: