Թուրքիայի Ռիզե նահանգի Իքիզդերեյի շրջանի Չամլըք գյուղում գյուղապետերը խիստ տարօրինակ ձեւով են մահանում, ինչը գրավել է մամուլի ուշադրությունը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Չամլըք գյուղում 2004 թվականից ընտրված գյուղապետերը մահանում են սրտի կաթվածից եւ բոլորն էլ նույն տարիքում։

Յաշար Շանդան 2004-ին ընտրվել էր Չամլըքի գյուղապետ։ Նա պարտականությունները դեռ չավարտած՝ 2009-ին մահանում է սրտի կաթվածից, 55 տարեկանում։ Հաջորդ գյուղապետ Սելահաթին Թաշը նույնպես նախկին գյուղապետի պես չի հասցնում աշխատել մինչեւ լիազորությունների ավարտը եւ 2010 թվականին մահանում սրտի կաթվածից, 55 տարեկանում։

Այնուհետ ժամանակավոր գյուղապետ դարձած եւ 2014-ին գյուղապետ ընտրված Շեմսեթին Օզքանը օրեր առաջ է մահացել՝ կրկին սրտի կաթվածից եւ 55 տարեկանում։