Մեծ Բրիտանիայից Ալեքս Էմերսոն-Ուայթն իր երազանքի աշխատանքն ունի. նա Զատկի շոկոլադե աղանդերի համտեսող է: Նրա պարտականությունների մեջ է մտնում շոկոլադե ձվերի, ճագարների եւ կոնֆետների համտեսումը, որոնք հայտնվում են խանութներում:
Ալեքսն ամեն տարի համեմատում է տարբեր արտադրողների արտադրանքն ու մատնանշում փոփոխությունները:
Ըստ Kedem-ի, սա դեռ ամենը չէ: Ալեքսը նաեւ ճամփորդում է ամբողջ աշխարհում՝ փնտրելով շոկոլադի համար լավագույն բաղադրիչները: Նրա խոսքով, իր աշխատանքի միակ վտանգն ավելորդ քաշ հավաքելն է, այդ պատճառով նա շաբաթը 4 անգամ մարզասրահ է այցելում եւ օրական նվազագույնը 5 կմ վազում է:





























