Իսպանական Կաստելյոնի մերձակայքում 90 հազար եվրո արժողությամբ չորս սենյականոց տունը սեփականատեր է գտել, որն այն ձեռք բերել 10 եվրոյով վիճակախաղի տոմս գնելով:

Ըստ Euromag-ի, Բոլամուր ընտանիքը որոշել է վիճախաղի օգնությամբ ավելորդ անշարժ գույքից ազատվել այն բանից հետո, երբ մի քանի անգամ փորձել է վաճառվել երկու տարի առաջ ժառանգությամբ իրեն հասած բնակարանից:

«Երբ տունը վաճառքի հանեցինք, մի քանիսը հետաքրքրվեցին առաջարկով, սակայն ոչ մի բանկ չհամաձայնեց հիփոթեքային վարկ տրամադրել: Եվ ահա մտածեցի տունը վաճառել վիճախաղի օգնությամբ»,- նշել է տան նախնական տիրոջ թոռը:

Վիճակախաղի անցկացման գործընթացների համար ավելի քան մեկ տարի է պահանջվել: Եվ Սեգորբեի տունը վերջապես սեփականատեր է գտել: