Electrolux Design Lab մրցույթում Տիմիշոարեի Արեւմտյան համալսարանից ռումինացի դիզայներ Սորինա Ռաշտեանուն Set To Mimic սարքն է ներկայացրել, որը մարդկանց հնարավորություն է ընձեռում որոշակի ուտեստ ճաշակել, բայց մտածել, որ բոլորովին այլ բան են ուտում:

Գաջեթի աշխատանքի սկզբունքը հետեւյալն է. օգտատիրոջ ճակատին հատուկ սարք են ամրացնում, որն ուղեղին ազդանշաններ է ուղարկում: Դրանք մարդուն համոզում են, որ նա շատ համեղ ուտեստ է ճաշակում, օրինակ՝ պաղպաղակ կամ սթեյք, նույնիսկ այն դեպքում, եթե դա իրականում ստեպղին կամ սպանախ է:

Ըստ Kedem-ի, միաժամանակ ուտելիքները դասավորում են հատուկ ափսեում, որի էկրանին օգտատերը կարող է ընտրել այն ուտելիքը, որի համը ցանկանում է զգալ: Փորձագետների կարծիքով, Set To Mimic-ը կարող է մեծ տարածում գտնել ալերգիայի խնդիրներ ունեցողների եւ քմահաճ երեխաներ ունեցող ծնողների շրջանում: