Բրիտանացի փոխերեց Էնդրյու Դոթչինը զուգագուլպաները սատանայի գործիք է անվանել։ Ինչպես գրում է BBC News-ը, հոգեւորականը դա հայտարարել է այն բանից հետո, երբ նրան թույլ չեն տվել բոբիկ ոտքերին հագած ոտնամաններով բար մտնել՝ նշելով, որ հաստատության ներսում նա կարող է վնասել ոտքերը։
«Զուգագուլպաները սատանայի գործիքն է։ Երկնքում ոչ ոք զուգագուլպա չի կրում»,- հայտարարել է փոխերեցը, տեղեկացնում է Lenta-ն։
Միջադեպը տեղի էր ունեցել Իփսվիչ քաղաքում, որտեղ հոգեւորականը ընկերների հետ Զատկի տոնին որոշել էր հանգստանալ այդ հաստատությունում։
«Մեզ թույլ չտվեցին ներս մտնել՝ ասելով, թե սանդալներով չի թույլատրվում»,- ասել է Դոթչինը։
Հաստատության անվտանգության աշխատակիցները իրենց որոշումը հիմնավորել են անվտանգության պահանջներով։ Նրանց խոսքով՝ հաստատության ապակիները կարող են կոտրվել եւ վնասել այցելուների ոտքերը։





























