Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիա նահանգում ավտոբուս է շրջվել, որի հետեւանքով մահացել է 11 մարդ, այդ թվում երկու երեխա: Այս մասին հաղորդում է Zee News հեռուստաալիքը:

Ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Բուրվան քաղաքից 2 կմ հեռավորության վրա: Տուժածների հստակ թիվը դեռեւս անհայտ է, սակայն նշվում է, որ վթարի պահին ավտոբուսում մոտ 70 ուղեւոր է եղել:

Ոստիկանության փոխանցմամբ, ավտոբուսին վարորդը վազանցի ժամանակ կորցրել է մեքենայի կառավարումը: Հետաքննություն է սկսվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հնդկաստանի ճանապարհները համարվում են աշխարհում ամենավտանգավորը: Ամեն տարի երկրի տարբեր ճանապարհներին տեղի ունեցած վթարներից հազարավոր մարդիկ են մահանում: Հաճախ այդ ամենի պատճառ են դառնում վարորդների անզգուշությունը, գերբեռնվածությունը եւ վատ ճանապարհները: