Առնվազն 31 մարդ զոհվել, եւս 9-ը տուժել է ուրբաթ առավոտյան Մարոկկոյի հարավային Տան-Տան նահանգում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում, հայտնում է Մահրիբ Արաբ Պրես տեղեկատվական գործակալությունը:

Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել Շկիբա կոմունայում: Ավտոմեքենան բախվել է կիսակցասայլով բեռնատարին:

Վիրավորները տեղափոխվել են մոտակա հոսպիտալ: Պատահարի վայրում են գտնվում նահանգի վարչության եւ Թագավորական ժանդարմերիայի ներկայացուցիչները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: