Եթե որեւէ մեկը կարող է նեղանալ այսօր` դա Քիմի ամուսինն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի մասին:
«Բնական է՝ առանց Քարդաշյանի անունը հոլովելու չի կարելի այսօր: Ես ողջունում եմ Քիմ Քարդաշյանի այցելությունը ՀՀ, չեմ ուզում շատ մանրամասնել, եթե ծանոթ եք միջազգային մամուլին, ոչ միայն թուրքական, այլեւ ամբողջ աշխարհի, Ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս: Քիմ Քարդաշյանի ամուսինն աշխարհահռչակ ռեփ կատարող է եւ պետք է օգտվել այդ հնարավորությունից, մենք էլ ռեփի սիրահարներ ունենք, նրա հետ քննարկել, ու, կարծում եմ, Ցեղասպանության հարցը կշոշափվի»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե շատերը նշում են, որ Քիմ Քարդաշյանն իր մեկ այցով ավելի շատ բան արեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, քան ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարն արձագանքել է, որ իր գիտելիքները Քարդաշյանների հարցում սահմանափակ են, շատ բան չի կարող ասել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























