ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015 թվականի գարնանային ծառատունկն իրականացնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանին, հանրապետության տարբեր մարզերին եւ համայնքներին, ստացված հայտերի հիման վրա անհատույց տրամադրել է ընդհանուր թվով շուրջ 170 հազար հատ տարբեր բարձրարժեք ծառատեսակների` կենսածառի, սոճու, ուռենու, շագանակենու, հացենու, ընկուզենու, կաղնու տնկիներ:
Գյուղնախարարությունից հայտնում են, որ մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանին ս.թ. ապրիլի 11-ին նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի շրջանակում Նոյեմբերյանի անտառային տնտեսության տնկարանից տրամադրվել է շուրջ 12 500 տնկի:




























