28-ամյա ամերիկացի Սքոթ Քեյսին հաջողվել է 136 500 բոնուսային մղոն կուտակել՝ օգտագործելով բազմաթիվ բոնուսային ծրագրերի առավելությունները:
Առաջիկա երկու ամիսներին նա գրեթե անվճար ուղեւորություններ կկատարի Մեքսիկա, Նիկարագուա, Տրինիդադ, Սենթ Լուսիա, Գրենադա, Գերմանիա, Չեխիա, Ուկրաինա, Բուլղարիա, Հունաստան, Մակեդոնիա, Լիտվա, Ֆինլանդիա ուղղություններով։ Միակ բանը, որ նա պետք է վճարի, 20 դոլարի չափով հարկն է յուրաքանչյուր թռիչքի համար, հայտնում է moya- planeta.ru-ն:
Քեյեսը Think Progress-ի լրագրող է։ Նա նաև հեղինակել է «Ինչպես ճամփորդել անվճար» կամ «Ինչպես գտնել էժան տոմս» գրքերը, որում պատմում է էժան ճամփորդելու հմտությունների մասին։
Հանդիսանալով երդվյալ ճանապարհորդ՝ Սքոթ Քեյեսին հաջողվել է այցելել աշխարհի 30 երկիր եւ անցել 570 000 կմ (354 000 մղոն):





























