Դատարանը կքննարկի 10 տղամարդու հետ զուգահեռ ամուսնացած 39-ամյա ամերիկուհի Լիանա Բարենտոսի (Liana Barrientos) գործը, գրում է New York Daily News-ը:
Սերիական հարսնացուն, 1999թ. սկսած, ամուսնացել է տասն անգամ: Ամուսիններն այդ մասին նույնիսկ կասկած չեն ունեցել: Միայն 2002թ. Լիանան ամուսնացել է 5 երջանիկների հետ: Վերջին անգամ կինն ամուսնացել է 2010թ., հավաստիացնելով, որ այդ ամուսնությունն իր համար առաջինն է: Այդ տարիների ընթացքում ոչ մի ամուսնալուծություն չի գրանցվել, հայտնում է RG-ն:
Կնոջը մեղադրում են փաստաթղթերը կեղծելու մեջ:
Լրագրողներին չի հաջողվել մեկնաբանություններ կորզել հարսնացուից: Մեղադրող կողմը դեռեւս վստահ չէ հարսնացուի դրդապատճառների մեջ «սակայն միանշանակ, դա սեր չէ», գրում է New York Post-ը: Ըստ վարկածներից մեկի՝ դրանք կարող էին լինել կեղծ ամուսնություններ ապօրինի միգրանտների հետ:





























