Մեսինա նահանգում տեղակայված փոքրիկ Մոնտալբանո Էլիկոն ճանաչվել է 2015թ. «Իտալիայի ամենագեղեցիկ գյուղը»:
Պարգեւը հանձնվել է RAI3 հեռուստաալիքի ուղիղ եթերում, հայտնում է «Իտալիա պո ռուսկի»-ն:
Մրցույթին մասնակցել է 40 գյուղ, կիսաեզրափակիչ անցել է 20-ը՝ ըստ հեռուստադիտողների եւ ինտերնետի օգտատերերի քվեարկությանը:
Մոնտալբանո Էլիկոնը առնվազն 2500 բնակիչ հաշվվող գյուղ է եւ հատկանշական է ոչ միայն գեղեցիկ բնությամբ, այլ նաեւ պատմական անցյալով. գյուղի կենտրոնում տեղակայված է 13-րդ դարի գեղեցիկ ամրոց:





























