Հոլսմիթս քոլեջի եւ Օհայո համալսարանի հոգեբանները ուսումնասիրել են 9-16 տարեկան 13000 երկվորյակների Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ճապոնիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Հետազոտողները հայտնաբերել են, որ ուսուցման մոտիվացիան 40-50%-ով կախված է ծագումնաբանական գործոններից, գրում է The Daily Mail-ը:

Մասնագետները զարմացել են արդյունքներից: Նրանք ենթադրում են, որ սոցիալական գործոնները, օրինակ, ուսուցիչների ու ծնողական դաստիարակությունը, ազդում են ավելի ուժեղ սովորելու ցանկության վրա: Այսպես, չպետք է շտապել եզրահանգումների հետ եւ մոտիվացիայի բացակայության մեջ մեղադրել  մանկավարժին կամ հենց երեխային, MedDaily-ն:

Ուսման մոտիվացիայի ստեղծման գործում շատ գեներ են մասնակցում: Շրջակա միջավայրի հետ փոխազդեցությանունը նույնպես կարեւոր դեր է խաղում: Իսկ ահա Սթենֆորդի Համալսարանի հետազոտողները վստահ են, որ ուսուցումն ու մարդկանց մոտիվացիան բարձրացնելով բարձրանում է դրանց արդյունավետությունը: