Ապրիլի 11-ը նշվում է՝ որպես ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներիի գերիների ազատագրման օր (International Day of Fascist Concentration Camps Prisoners Liberation):

Այս օրը սահմանվել է՝ ի հիշատակ 1945թ. ապրիլի 11-ին Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարի գերիների միջազգային ապստամբության: Համակենտրոնացման ճամբարները ստեղծվել են հիտլերյան ֆաշիստների՝ իշխանության գլուխ անցնելուց (1933 թվական) հետո՝ նացիստական վարչակարգի հակառակորդներին մեկուսացնելու եւ ռեպրեսիաների ենթարկելու նպատակով:

Գերմանիայի ամբողջ տարածքում եւ վերջինիս կողմից օկուպացված երկրներում գործել են ավելի քան 14 հազար համակենտրոնացման ճամբարներ, գետոներ եւ բանտեր: Գերին, որի կյանքի տեւողությունը ճամբարում կազմել է առնվազն 1 տարի, նացիստներին ապահովել է 500 հազար ռեյխսմարկ զուտ շահույթ: