Մալայզիայում կայծակը հարվածել է հինդուիստական տաճարին. մահացել է 2, վիրավորվել 4 մարդ, հաղորդում է New Straits Time-ը:

Մահացածներից մեկը գործարար է, մյուսը բանվոր: Նրանք փորձել են հորդառատ անձրեւից պատսպարվել տաճարում, երբ հարվածել է կայծակը, հաղորդում է Gazeta-ն:

Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսն տուժածների վիճակը կայուն է: