Տասնյակ հազարավոր քրիստոնյաներ ողջ աշխարհից հավաքվել են Հին Երուսաղեմի փողոցներում Բարեշնորհ կրակի իջեցման արարողության սպասումով, որը ամեն տարի ուղղափառ Զատկի նախօրեին վառվում է Քրիստոսի գերեզմանի տաճարում։ Ուխտավորները վաղ առավոտից հավաքվել են Հին քաղաքի քարե պատերից ներս գտնվող նեղ փողոցներում։ Ոստիկանությունը հսկողություն է իրականցնում քաղաքային դարպասների մոտ;
ճրագալույցի Սուրբ կրակը վառելուն նախորդող արարողությունն արդեն ավարտվել է։ Արդեն բաց է տաճարի դուռը, եւ հավատացյալները սկսել են ներս մտնել։ Դուռը բացվելու պահին այնտեղից մի քանի աղավնի է դուրս թռել, հայտնում է ՆՏՎ-ն։
Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս 3-րդը տաճարի ներսում աղոթելու է Բարեշնորհ կրակի վայր իջնելու համար։ Ինչպե հավատում են քրիստոնյաները, նա այդ կրակը ստանում է հրաշքի միջոցով՝ ի պատասխան հավատացյալների աղոթքի։ Դրանից հետո կրակը մոմերի միջոցով բաժանվում է ուխտավորներին։





























