Ապրիլի 11-ին Երեւանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի շրջանակում մաքրվել եւ լվացվել են նաեւ մայրաքաղաքի արձանները:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ այս աշխատանքներում տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երեւանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները եւ հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը: