Երեւանում այսօր՝ ապրիլի 11-ի համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաեւ Երեւանի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերի զինծառայողները:
Քաղաքապետարանից հայտնում են, որ նրանց մասնակցությունը քաղաքի սանմաքրման աշխատանքներին ապահովելու համար Երեւանի տարբեր հատվածներում առանձնացվել են տարածքներ:
Զինծառայողներն ապահովված են անհրաժեշտ բոլոր գործիքներով:





























