Բրիտանացի շոկոլադագործ Յան Հանսենը, որն այդ գործով է զբաղվում արդեն 30 տարուց ավել, 2.13 մ բարձրությամբ եւ 160 կգ քաշով շոկոլադե ձու է պատրաստել։ Յան Հանսենը ձուն պատրաստել է իր ձեռքով՝ մետաղական հիմքի վրայից պատելով բելգիական շոկոլադով, գրում է Kedem-ը։
Շոկոլադի նոր շերտը քսելուց առաջ անհրաժեշտ է սպասել մինչեւ կսառչի նախորդը, այդ պատճառով էլ աշխատանքը տեւել է ամբողջ 3 օր։ Շոկոլադագործը հույս ունի ձուն վաճառել 1000 ֆունտով։ Եթե գնորդ չհայտնվի, նա Զատկի օրը կկոտրի ձուն եւ բեկորները կվաճառի իր խանութում։ Ստացած եկամուտը նա մտադիր է տրամադրել բարեգործության։





























