35-ամյա բնության պաշտպան Ալեքսանդրա Պոսադան Կոլումբիայում հսկայական քանակությամբ անվադողերի խելամիտ կիրառություն է գտել. նա հին անվադողերից սեյսմակայուն գմբեթարդ տներ է կառուցում:

«Անվադողերը ես հենց այնպես եմ ստանում, քանի որ մարդկանց համար մեծ խնդիր է դրանցից ազատվելը: Եթե փորձենք հին անվադողերը որպես շինանյութ օգտագործել, ապա դրանցից հավերժական աղյուսներ կստացվեն», - պատմում է Պոսադան, հայտնում է Informing-ը:

Նրա խոսքով` Կոլումբիայում տարեկան 5,3 մլն անվադող է դեն նետվում: Հողով լցված յուրաքանչյուր անվադող կշռում է 200-300 կգ: Դրանց մեկը մյուսի վրա դնելու եւ երկաթե  ձողերով ամրացնելու դեպքում ստացվում են ամուր պատեր, որոնք կայուն եւ միաժամանակ ճկուն ե եւ, բավականին առաձիգ` Անդերում հաճախակի կրկնվող երկրաշարժերին դիմակայելու համար:

Որպես խոհանոցի եւ ննջասենյակների տանիք է ծառայում պողպատից եւ բետոնից պատրաստված գմբեթը: