Գիշատիչ դասպլետոզավրները երբեմն կերել են միմյանց: Ինչպես նշում են ամերիկացի հնեաբանները, այդ դինոզավրերի մարդակերության մասին են վկայում մոտ 75 մլն տարի առաջ ապրած երիտասարդ թեփամորթի գանգի վրա հայտնաբերված ատամնահետքերը:

Քարացած գանգը հայտաբերել են 1994թ.` կանադական դինոզավրերի այգում: Պարզվում է, որ դասպլետոզավրները, ամենից առաջ որսացել են խոշոր խոտակեր ցերատոպսիդների: Սակայն հայտնաբերված կենդանատեսակի գանգի վրա հայտնաբերվել են նրա ցեղակիցների խայթոցներին համապատասխանող ատամնահետքեր, հայտնում է Lenta-ն:

Հետազոտությամ ղեկավար, լոնդոնյան Քուին Մերի համալսարանից Դեւիդ Հոունը  պարզաբանում է, որ այն ժամանակ տիրանոզավրերի միջեւ վեճերը պատահական չեն եղել, այլ իրենցից  ներկայացրել են ծիսական մարտեր: Կանիբալզիմի ուղղակի ապացույց են եղել ծնոտի ոսկորների վնասվածքները: Ամենայն հավանականությամբ, գիշատչի դին խայթել է հասուն կենդանատեսակ: