Թուրքիայում ավելի քան 5 հազար ուսանող խնդրագիր է ստորագրել Ստամբուլի տեխնիկական համալսարանի մասնաշենքի տարածքում  ջեդաների` «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ կինոսագայի գործող անձերի տաճարի ստեղծման վերաբերյալ, գրում է The Independent-ը:

Ուսանողները բողոքում են երկրի տարածքում համալսարանների հարող տարածքներում մզկիթների թվի ավելացման դեմ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալ նախաձեռնության համար ավելի քան 200 հազար մարդ է քվեարկել, հայտնում է Gazeta-ն:

Ինչպես հաղորդվում է, եւս 20 հազար ուսանողներ համացանցում քվեարկել են` հօգուտ բուդդայական տաճարի ստեղծման: