«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 13-ին՝ ժամը 10-ից 18-ը, կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Վանտյան, Ծերենցի, Մանուկյան, Մամիկոնյան, Միքայելյան, Ջիվանու փողոցների, Սեբաստիայի փողոցի՝ Վանտյանից մինչեւ Իսակովի պողոտա, Շահումյանի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ փողոցների` իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























