Բրիտանիայում կոչ են անում «Տիտանիկ»-ի կաթոլիկ հոգեւորական Թոմաս Բայլսի սրբադասման արշավ սկսել: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, նա երկու անգամ փրկարարական նավակում իր տեղը զիջել է այլ ուղեւորների:
Հայր Թոմաս Բայլսը՝ Էսեքս կոմսությունում գտնվող Սուրբ Հեղինեի տաճարի հոգեւորական, «Տիտանիկ»-ով ուղեւորվում էր Նյու Յորք՝ մասնակցելու կրտսեր եղբոր հուղարկավորությանը:
Ականատեսների վկայությամբ, հայր Թոմասը մինչեւ վերջին պահը մնացել է նավի վրա եւ աղոթել երկրորդ եւ երրորդ կարգի նավախցերի ուղեւորների հետ միասին:
Ըստ Lenta-ի, Սուրբ Հեղինեի տաճարի այժմյան հոգեւոր հայր Գրեմ Սմիթը կոչ է արել Թոմաս Բայլսի սրբադասման արշավ սկսել: Նրա խոսքով, նախ Վատիկանը պետք է նրան եկեղեցու նահատակ ճանաչի:





























